Saturday, October 30, 2010

Արևմուտքը մարդու իրավունքներն օգտագործում է որպես քաղաքական գործիք. Իրանի ԱԳ փոխնախագահ

Իրանը և Վատիկանն ընդգծում են երկրագնդում արդարության և խաղաղության հասնելու համար առավել սերտ համագործակցության անհրաժեշտությունը։ Այդ մասին հայտնում է IRNA գործակալությունը։
«Հասարակությունները, հատկապես արևմտյան, լուրջ խնդիրների են բախվում մարդկային ու հոգևոր արժեքների փոփոխության հետևանքով»,– ասել է Եվրոպայի հարցերով Իրանի ԱԳ փոխնախարար Ալի Աhանին՝ Վատիկանի ԱԳ նախարար Դոմինիկ Ֆրանսուա Ժոզեֆ Մամբերտիի հետ հեռախոսազրույցում։
Ըստ Աhանիի՝ այդ հանգամանքները անհրաժեշտ են դարձնում իսլամի ու քրիստոնեության միջև ավելի սերտ համագործակցությունը՝ հավելելով, որ կրոնը մեծ նշանակություն է տալիս մարդկային արժանապատվությանը, սակայն Արևմուտքը մարդու իրավունքներն օգտագործում է որպես քաղաքական գործիք։
«Իսլամը և քրիստոնեությունը կարող են համատեղ դիմակայել հակակրոնական ուղղությունների տարածմանը»,– ասել է նա։
Իր հերթին Մամբերտին նշել է, որ կառուցողական երկխոսությունը կարող է կասեցնել լարվածությունը և ամրապնդել մուսուլմանների և քրիստոնյաների միջև խաղաղությունն ու բարեկամությունը։

No comments: