«Լրագիր» 25-10-2010- Այսօր ժամը 15:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում միմյանց են բախվել 5 ավտոմեքենաներ, որոնցից մեկը եղել է հայտնի երգիչ Թաթայի Մերսեդես մակնիշի 88 ՏՏ 080 համարանիշի մեքենան: Ղեկին եղել է հենց Թաթան:Բարեբախտաբար վիրավորներ չկան:
Դեպքի վայրից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, թե այս պահին դեպքի վայրում են Երեւան քաղաքի ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն ու հետաքննիչները, ովքեր վթարի վայրում տեղազննման աշխատանքներ են կատարում:
Գագիկ Շամշյանը տեղեկացնում է, թե վթարի վայրում նկարել է նաեւ Թաթայի վնասված «Մերսեդեսը», իսկ դեպքի վայրում հավաքվածներից մի քանիսն ասացին, որ Թաթան գտնվում է դիմացի մեքենաներից մեկում: Երբ մոտեցա, որ նկարեմ, մի քաղաքացի սկսեց հայհոյանքներ տալով հարձակվեց վրաս. «Ինչ ես ապարատը ձեռքդ առել ու «շխկ հա շխկ»: Գագիկ Շամշյանը տեղեկացրել է նաեւ, թե դեպքի վայրում է եղել Սպիտակցի Հայկոն: Նա ասել է նաեւ, թե դիմել է ոստիկանություն` իր մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու հարցով, եւ նրան հրավիրել են Մալաթիայի բաժին:
Հիշեցնենք, որ Թաթան վերջերս, ըստ մամուլի տեղեկությունների, ԱՄՆ-ում հարցաքննվել է հայկական հանցախմբի գործով:
Լուսանկարները Գագիկ Շամշյանի

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment