Tert.am. 22-10-2010- Հայաստանի հարևաններից միայն Իրանն է, որ հայկական հուշարձաններին մեծ ուշադրությամբ և հարգանքով է վերաբերվում։ Այսպիսի տեսակետ այսօր հայտնեց ՀՀ մշակույթի նախարարությանն առընթեր պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, հնագետ Հակոբ Սիմոնյանը։Որպես օրինակ նա բերեց Իրանի տարածքում գտնվող Սուրբ Թադեի վանքը, որը լավ վիճակում է։ Սիմոնյանը հավելեց, որ հայկական հուշարձաններ, մասնավորապես, վանքեր, այցելում են նույնիսկ տեղի մահմեդականները։ Վրաստանն այլ մոտեցում է ցուցաբերում. այն վարում է հայ եկեղեցիների վրացականացման քաղաքականություն։
Սիմոնյանը տեղեկացրեց, որ այս հարցը բազմիցս քննարկվել է վրացի գործընկերների հետ, ովքեր խոստանում են լուծել առկա խնդիրները։ Նա հիշեցրեց, որ Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգման նախագիծը համարյա ամբողջությամբ պատրաստ է։
Անդրադառնալով Ադրբեջանին՝ նա ասաց. «Ադրբեջանն ամբողջ աշխարհում ամենաբարբարոս երկիրն է։ Ադրբեջանցիները գենետիկորեն ատելությամբ են լցված այն ամենի նկատմամբ, ինչը հայկական է», – ասաց նա՝ նշելով, որ այս ամենը պետական քաղաքականություն է։
Սիմոնյանը նշեց, որ ոչ ոք չգիտի՝ Ադրբեջանի տարածքում նախկինում գործող հայկական հուշարձաններից գոնե մեկը պահպանվե՞լ է, թե ոչ։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment