Diplomat.am .25-10-2010- Թուրքիայի արտաքին առևտրի պետնախարար Զաֆեր Չագլայանը հոկտեմբերի 26-ին պաշտոնական այցով ուղևորվում է Ադրբեջանի` Նախիջևանի ինքնավար հանրապետություն: Ինչպես հաղորդում է թուրքական Cihan գործակալությունը, պետնախարարին Նախիջևան կատարած այցի ընթացքում կուղեկցեն շուրջ 100 բիզնեսմեններ: Ակնկալվում է, որ այդ օրերին այնտեղ կանցկացվի նաև ադրբեջանա-թուրքական բիզնես-համաժողով:Նախիջևան կատարած այցի շրջանակներում հիմնականում կքննարկվեն առևտրա-տնտեսական հարաբերությունները, ներդրողական նախագծերը, մաքսատան հարցերը և այլն: ՆԻՀ կատարած այցի շրջանակներում Զաֆեր Չագլայանը հանդիպումներ կանցկացնի ինքնավար հանրապետության ղեկավար Վասիֆ Տալիբանովի հետ և Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարար Շախին Մուստաֆայեվի հետ:
Պետնախարարի այցը այդպիսի տպավորիչ պատվիրակությամբ խոսում է Թուրքիայի հետաքրքրության մասին ՆԻՀ-ի հետ հարաբերությունների խորացման մեջ:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment