
Տեղեկացնենք, որ «Նախիջեւան. պատմական եւ արդի շրջանի որոշ հիմնահարցեր» գիրքը լույս է ընծայել Հայաստանի նախագահի աշխատակազմի քաղաքական հետազոտությունների ինստիտուտը։ Ինստիտուտը միաժամանակ ներկայացրել է նաեւ «Տարածաշրջան ու աշխարհ» գիտա-վերլուծական հանդեսը։ Պարբերականի առաջին համարը լույս է տեսել ռուսերեն լեզվով։ Խմբագրական խորհրդի անդամ Լեւոն Հովսեփյանը NEWS.am-ի թղթակցին տեղեկացրեց, որ հետագա համարներում կտպագրվեն հոդվածներ հայերեն, ռուսերեն նաեւ անգլերեն։
«Հայաստանում քաղաքագիտական գիտավերլուծական հանդեսները դեռ կայացման փուլում են, բայց հույս ունենք, որ այս հանդեսը կգտնի իր ընթերցողին»,- ասաց նա՝ ավելացնելով, որ «Տարածաշրջանն ու աշխարհը» նախատեսված է հայաստանցի եւ արտասահմանցի գիտավերլուծական, փորձագիտական, ինչպես նաեւ ընթերցողների լայն շրջանակի համար։
Ըստ Հովսեփյանի՝ պարբերականի խմբագրական կոլեգիան կազմված է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի անվանի վերլուծաբաններից եւ գիտնականներից։ Հետագայում խմբագրական կոլեգիայի կազմը մեծանալու է, եւ ներկայացուցիչներ են ընդգրկվելու նաեւ այլ երկրներից։
No comments:
Post a Comment