Tuesday, October 26, 2010

Ստեփանակերտի օդանավակայանը մեկ ամսից կկարողանա ընդունել ինքնաթիռներ

ԼՂՀ օդանավակայանը կարող է ընդունել և ուղարկել ինքնաթիռներ 2010 թ. նոյեմբերի կեսերից, հայտարարել է քաղաքացիական ավիացիայի ղեկավարման պետ Դմիտրի Ատբաշյանը: «Մինիմալ սխեմայով «Ստեփանակերտի օդանավակայան» ՓԲԸ-ն նոյեմբերի կեսերից արդեն կարող է ընդունել և ուղարկել ինքնաթիռներ: Տվյալ պահին մոնտաժային աշխատանքներ են կատարվում», -ասել է նա:
Բացի դրանից, Դմիտրի Ատբաշյանի խոսքերով, նոյեմբերի վերջին պատրաստ կլինի օդակայարանի շենքը, իսկ նրա ամբողջ ծառայությունը լիովին կգործի 2011 թ. գարնանը: Իսկ ինչ վերաբերում է աշտարակին, որտեղ տեղավորված է օդանավակայանի շարժման կառավարման ծառայությունը, ապա այն պատրաստ կլինի այս տարվա վերջին:
Առաջին փուլում ԼՂՀ օդանավակայանը կիրականացնի թռիչքներ միայն դեպի Երևան, Երևան-Ստեփանակերտ-Երևան տոմսի արժեքը նախնական տվյալներով կազմում է 16000-20000 դրամ, ընդ որում մաքսիմալ գինը կարող է կազմել 25000 դրամ:

Դմիտրի Ատբաշյանը հաղորդել է, որ դիտարկվում է դեպի ԱՊՀ երկրներ իրականացվող չվերթների հնարավորությունը, մասնավորապես Ռուսաստան: «Առաջնային քաղաքները, բացի մայրաքաղաքից, հանդիսանում են Սարատովը, Կրասնոդարը, Ռոստովը, Հյուսիսային Կովկասի երկրները», -ասել է նա:

No comments: