«ԱԶԳ», 26-10-2010 - Աշխատանքային այցով Թուրքիայում էր գտնվում Լիբանանի Էներգետիկայի եւ ջրային ռեսուրսների նախարար Ջուբրան Բասիլը` էներգետիկ եւ նավթային ոլորտներում համագործակցության համատեղ նախագծերը քննարկելու նպատակով: Նկատենք, որ այս հանդիպմանը նախորդել էին կողմերի համապատասխան ոլորտների ներկայացուցիչների հանդիպումները, որոնք ուղղված էին Թուրքիայից, ինչպես նաեւ Թուրքիայի տարածքով այլ երկրներից Լիբանան էլեկտրաէներգիա եւ գազ ներմուծելու հնարավորությունների քննարկմանը: Նախարարի այցի շրջանակներում կողմերը համաձայնության են եկել այն հիմնական քայլերի շուրջը, որոնք կպահանջվեն այդ նախագծերը կյանքի կոչելու համար: Բացի այդՙ համաձայնություն է ձեռք բերվել առաջիկայում եռակողմ, ապա նաեւ քառակողմ` Թուրքիա-Լիբանան-Սիրիա-Հորդանան, հանդիպման վերաբերյալ: Հանդիպումից հետո Թուրքիայի Էներգետիկայի նախարար Թաներ Յաշարը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստակամ է Լիբանան էլեկտրաէներգիա մատակարարելու այժմ, իսկ 15 ամսիցՙ տեխնիկական ամբողջական հնարավորությունների առկայության պարագայում, նաեւ Սիրիայի տարածքով գազ: Ջուբրան Բասիլն իր հերթին նշել է, որ այս նախագծի վերաբերյալ Սիրիայի հետ նախնական պայմանավորվածություններ կան, իսկ իր այցի հիմնական նպատակը Թուրքիայից էլէկտարէներգիայի եւ գազի գնման մանրամասների քնննարկումն է: Նախարարի խոսքով` դրանից հետո նոր միայն հնարավոր կլինի խոսել վերջնական եռակողմ համաձայնության մասին: Նախարար Ջուբրան Բասիլը հավելել է նաեւ, որ քանի դեռ ներկայումս Թուրքիան Սիրիան եւ Լիբանանը կապող գազամուղի կառուցմանն անհրաժեշտ 15 ամիսն առջեւում է, Լիբանանը քննարկում է բնական խտացված գազի մատկարարարման հնարավորությունը:
ԼԻԼԻԹ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ԼԻԼԻԹ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment