Monday, October 11, 2010

Բեռնար Կուշներն Անկարայում կքննարկի հայ-թուրքական հարաբերությունները

Tert.am. 11-10-2010- Այսօր մեկնարկում է Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Կուշների այցը Թուրքիա: Այցից առաջ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հարցազրույց է տվել թուրքական Hurriyet օրաթերթին, որի ընթացքում խոսել է, մասնավորապես, թուրք-ֆրանսիական հարաբերությունների և Թուրքիայի` ԵՄ անդամակցության մասին:
Ի պատասխան այն հարցին, թե «Ո՞րն է լինելու Ձեր ուղերձը Թուրքիային», Ֆրանսիայի արտգործնախարար Կուշները հայտարարել է. «Առանց բանակցությունների որևէ բան չեմ կարող ասել: Դավութօղլուի հետ հանդիպումից հետո որոշ հայտարարություններ կանենք: Սակայն մենք ցանկանում ենք, որ Թուրքիան ավելի ակտիվ լինի Միջերկրածովյան միությունում»,- հայտարարել է Կուշները:
Իր հերթին թուրքական պարբերականը, նշելով, որ Կուշների այցը վճռորոշ է, գրում է, որ Ֆրանսիայի արտգործնախարարն Անկարայում քննարկելու է Թուրքիա-ԵՄ հարաբերությունները, ինչպես նաև Հայաստանին, Մերձավոր Արևելքին, Աֆղանստանին, Իրաքին և Իրանին առնչվող հարցեր:

No comments: