Thursday, October 7, 2010

Էրդողանը ԵՄ–ին կոչ է արել վերջ տալ Թուրքիային քթից բռնած ման տալուն

7Or.am. 7-10-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եվրոպական իշխանություններին կոչ է արել կողմնորոշվել։
-Եթե դուք չեք ուզում Թուրքիային, բացահայտ ասեք այդ մասին, այլ ոչ թե մեր քթից բռնած քարշ տվեք,-Ստամբուլում կայացած միջազգային գործարար համաժողովի ժամանակ ասել է Էրդողանը։
Այդ ելույթը ուղիղ եթերում ցուցադրվել է թուրքական հեռուստատեսությամբ։
Ըստ նրա՝ ԵՄ-ն մշտապես պատճառաբանություններ է փնտրում Անկարայի ներգրավման գործընթացը բարդացնելու համար։
-Եվրամիությունը մեզ չի մերժում, սակայն ամեն տեսակի պատճառաբանություններ ու բանաձևեր է հորինում,-ասել է Թուրքիայի վարչապետը։

No comments: