Tuesday, October 12, 2010

Ֆրանսիան «ոչ» է ասել Թուրքիայի ԵՄ անդամությանը

News.am. 12-10-2010- Չնայած, որ Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշները ակտիվորեն գովում էր թուրքական դիվանագիտությունը, Թուրքիայում նա հայտարարել է, թե Ֆրանսիան չի փոխի իր կոշտ դիրքորոշումը Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցում:
«Ոչ»,- ասել է Քուշները՝ պատասխանելով հարցին, թե կփոխի՞, արդյոք, իր երկօրյա այցը Ֆրանսիայի դիրքորոշումը, գրում է թուրքական Today՜s Zaman-ը:
«Մենք ցանկանում ենք, որ բանակցային բոլոր կետերը բացվեն մեկը մյուսի հետեւից: Այդ գործընթացը պետք է բնականորեն ընթանա»,- ասել է Քուշները, ով երկօրյա այցով գտնվում է Թուրքիայում:

No comments: