Saturday, October 30, 2010

Հայ-թուրքական կարգավորման ջատագով թուրքերը պետք է դիմեն հենց իրենց իշխանություններին. ՀՀ ԱԳՆ

Tert.am.28-10-2010- «Թուրքիայի այն քաղաքական ուժերը, որոնք հանդես են գալիս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման օգտին, պետք է դիմեն հենց Թուրքիայի իշխանություններին, որոնք արհեստական խոչընդոտներ առաջ քաշելով` չգնացին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը և իրագործմանը»: Այսպես է պատասխանել ՀՀ ԱԳՆ Սահմանակից երկրների վարչության պետ Կարեն Միրզոյանը «Պանորամա.ամ»-ի այն հարցին, թե ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը Թուրքիայի «Հզոր Թուրքիա» կուսակցության՝ Հայաստան այցելելու և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ՀՀ արտգործնախարարի հետ քննարկելու նախաձեռնության առնչությամբ։

No comments: