Thursday, October 7, 2010

ԵԽԽՎ–ում հակահայկական փաստաթուղթ է ընդունվել

Չորեքշաբթի Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի երրորդ աշխատանքային օրվա ընթացքում ընդունվել է «Ադրբեջանցի զինծառայողների դիակները վերադարձնելու կարևորությունը» վերնագրով փաստաթուղթը, որը Հայաստանին կոչ է անում Ադրբեջանին վերադարձնել Ադրբեջանի բանակի ենթասպա Մուբարիզ Իբրահիմովի և սպա Ֆարիդ Ահմեդովի դիերը։
Փաստաթուղթը, 1news.az–ի փոխանցմամբ, պատրաստել էր Ադրբեջանի պատվիրակության անդամ Գենիրա Փաշաևը։
«Նման դեպքերը հակասում են միջազգային կոնվենցիաներին և միջազգային իրավունքի նորմերին, և բացասաբար են ազդում խաղաղ ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա, ԵԽԽՎ–ն կոչ է անում Հայաստանին վերադարձնել դիակը»,– ասվում է փաստաթղթում։
Նիստի ժամանակ ԵԽԽՎ նախագահը հայտարարել է, որ փաստաթուղթն ընդունվել է։

No comments: