Thursday, October 7, 2010

Թուրքիան հաստատեց Ադրբեջանից գազի ձեռքբերման և տարանցման համաձայնագիրը

Tert.am. 7-10-2010- Թուրքիայի կառավարությունը հաստատել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև բնական գազի մատակարարման մասին համաձայնագիրը։
Ինչպես հայտնում է թուրքական ANKA գործակալությունը, գազի վերաբերյալ համաձայնագիրը ստորագրվել էր հունիսի 7–8–ը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Թուրքիա կատարած այցի շրջանակում։ Թուրքիան Ադրբեջանից կգնի տարեկան 6 մլրդ խմ գազ և կապահովի «կապույտ վառելիքի» տարանցումը Եվրոպա։
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Իլդիզն ասել է, որ համաձայնագիրը կդառնա նաև Nabucco նախագծի իրականացման սկիզբը։
Նշվում է, որ կնքված պայմանագրերը կնպաստեն նաև «Շահ–Դենիզի» շահագործման 2–րդ փուլի մշակմանը, ինչից Բաքուն կստանա մինչև 20 մլրդ դոլարի հասնող ներդրումներ։

No comments: