Tuesday, October 5, 2010

Թուրքիա-Եվրամիություն բանակցությունները կանգնեցվել են

7Or.am.5-10-2010- Լուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Եվրամիության և Անկարայի միջև ընթացող բանակցությունները կանգնեցվել են։ Թուրքիայի պետնախարար ու Եվրաանդամակցության գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը հայտնել է, թե տեղի ունեցածը քաղաքական այնպիսի խարդավանքների արդյունք է, որոնց հետ չի բախվել Եվրամիության անդամակցության և ոչ մի թեկնածու երկիր։ «Նման մոտեցումը անարդար և հիմնավորված չէ։ Թուրք ժողովուրդը գնալով ավելի է հիասթափվում Եվրամիության անդամ դառնալու իր ձգտման մեջ»,-ասել է Թուրքիայի պետնախարարը։

No comments: