«Լրագիր» 5-10-2010- ԵԱՀԿ Գնահատման առաքելությունն առայժմ չի ժամանել Ղարաբաղ: Ինչ որ բան է փոխվել միջնորդների ծրագրերում: Իրարամերժ տեղեկություններ են ստացվում: Ներկայում միջնորդները Բաքվում են, որտեղ հանդիպումներ են ունենում Ադրբեջանի ղեկավարների հետ: Հետո նրանք կժամանեն Երեւան, այստեղից էլ Ղարաբաղ կմեկնեն հոկտեմբերի 7-ին:
Ինչու որոշվեց հետաձգել Ղարաբաղ կատարելիք այցը, որը նախատեսված էր հոկտեմբերի 4-ին, առայժմ հայտնի չէ; Հայտնի չէ նաեւ, թե ինչու նախնական պայմանավորվածությանը հակառակ գնահատման խմբում չկա ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցիչը: Արդյոք դա նշանակում է, որ տարածքների “հետկոնֆլիկտային վերականգնման” հարցը չի քննարկվում: Ղարաբաղում չգիտեն, արդյոք պատվիրակության կազմում կլինի ՄԱԿ-ի փախստականների հանձնաժողովի ներկայացուցիչը:
Այս հարցերին Ղարաբաղի վերնախավը տալիս է նյարդային ու խուսափողական պատասխան: Ինչպես եւ հարցին, թե արդյոք մտադիր է Ղարաբաղը պնդել, որ գնահատման առաքելությունն այցելի նաեւ ղարաբաղյան օկուպացված տարածքները Շահումյանի շրջանում եւ Մարտակերտի գյուղերում:

No comments:
Post a Comment