Monday, October 11, 2010

Քուվեյթը իրանական հեղափոխություն է կանխագուշակում Լիբանանում

Tert.am. 11-10-2010- «Հիզբ ալլահ» շարժումը Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի Լիբանան կատարած այցելության ավարտին Լիբանանում կսկսի կյանքի կոչել իսլամական հեղափոխության նախագիծը։ MIGnews.com–ի փոխանցմամբ՝ նման լուր է տարածել Al-Rai–ի քուվեյթյան թերթը։ Ըստ թերթի՝ «Հիզբ ալլահ»–ի ծրագրերի մեջ է մտնում Լիբանանի կառավարության «կառուցվածքի փոխումը», որը նախատեսում է կառավարության կազմից «Հիզբալլահ»–ի հակառակորդների, նախևառաջ, այժմյան սուննի վաչապետ Սաադ Հարիրիի բացառումը։
Ըստ թերթի՝ քաղաքական դրությունը Լիբանանում ծայրահեղ վտանգավոր էր նաև Ահմադինեժադի այցելությունից առաջ։
Լիբանանի վարչապետի հոր՝ Ռաֆիկ Հարիրիի սպանության գործով միջազգային դատարանը շարունակում է պնդել, որ այդ սպանությանը մեղսակից են «Հիզբ ալլահ»–ը և Սիրիան։ Իսկ «Հիզբ ալլահ»–ը երկրի ներսում հաջող քարոզարշավ է իրականացնում՝սևացնելով միջազգային դատարանի գործունեությունը, և վստահեցնում է, թե հետաքննության ժամանակ օպերատիվ աշխատակիցներին տարհամոզել են «կեղծ վկաները»։ Նրանք Հարիրիից պահանջում են ձերբակալել ոչ թե հորը սպանողներին, այլ այդ «կեղծ վկաներին»։
Ըստ թերթի՝ Հարիրին հայտնվել է երկու քարի արանքում. «Հիզբ ալլահ»–ի դեմ քայլեր ձեռնարկելը կշնակի նոր քաղաքացիական պատերազմի սկիզբ, իսկ «Հիզբ ալլահ»–ին ենթարկվել՝ քաղաքական ինքնասպանություն, քանի որ ներկայիս վարչապետին իշխանության են բերել մարդիկ, որոնք ուղղակի ատում են «Հիզբ ալլահ»–ին։

No comments: