Հնդկահայոց հոգևոր հովիվը բարի գալուստ մաղթեց Քենթրբերիի արքե-պիսկոպոսին և նրան փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կա-թողիկոսի ողջույնները և բարեմաղթանքները:
Կալկաթայի Անգլիկան եպիսկոպոս Աշոկ Բիսվասի հրավերով Հայր Խորենը մասնակցեց Ս. Պողոս Մայր Տաճարում կազմակերպված Գոհաբանական ա-ղոթքին:
Գոհաբանական աղոթքի ընթացքում հոգևորականաց դասը և հավատաց-յալների հոծ բազմությունը աղոթեց Քենթրբերիի արքեպիսկոպոս դոկտոր Ռու-ան Վիլյամսի կյանքի ու գործունեության և Տիեզերական եկեղեցու միության համար: Ապա տոնախմբվեց Կալկաթայի Անգլիկան թեմի հաստատման 195-ամյակը և Ս. Պողոս Մայր Տաճարի օծման 163-րդ տարեդարձը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment