Wednesday, October 13, 2010

Իրանն ու Ադրբեջանը կարող են համատեղ ռազմական վարժանքներ անցկացնել

News.am. 12-10-2010- Իրանը ոչ մի խոչընդոտ չի տեսնում Կասպից ծովում Ադրբեջանի հետ համատեղ ռազմական վարժանքներ անցկացնելու համար: Այս մասին Բաքվում հոկտեմբերի 12-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար, գեներալ Ահմեդ Վահիդին: Նրա խոսքով, վարժանքները Կասպից ծովում կարող են վերաբերել թմրանյութերի, ահաբեկչության դեմ պայքարին եւ այլ ոլորտների:
«Իրանը պատրաստ է համատեղ վարժանքներ կազմակերպել բոլոր մերձկասպյան երկրների, այդ թվում նաեւ Ադրբեջանի հետ` Կասպից ծովում անվտանգության ապահովման նպատակով»,- ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ասել է Վահիդին:

No comments: