News.am. 13-10-2010- Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, «Թուրքիան իր առջեւ նպատակ է դրել պաշտպանական սարքավորումների արտադրություն սկսել. սկզբում այն բավարարում էր միայն ներքին պահանջները, իսկ 90-ականների սկզբից Թուրքիան դարձավ պաշտպանական համակարգեր արտահանող երկիր»։Այնուհետեւ ասվում է, որ «Թուրքիայի ռազմական արդյունաբերությունը վերջին տարիներին ամենաարագն է զարգանում, այն բաց է արտաքին շուկաների համար։ Թուրքիան, որը ձգտում է ինքնուրույն կերպով տորմիղի համար ռազմամթերք արտադրել, ստեղծել էլեկտրոնային ենթակառույցներ, ներկայումս զբաղված է նավատորմը զինելով»։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment