News.am. 25-10-2010- Հոկտեմբերի 22-ին Հռոմի Սանտա Մարիա Բամբինա համալսարանում, (Իտալիա) տեղի է ունեցել «Փրկենք վանքերը» խորագրով ժողով, որին մասնակցեն Օրիենտալ Ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչները:Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից NEWS.am-ին հայտնում են, որ Ժողովի ընթացքում հիմնական քննարկման առարկան եղել է եկեղեցիների, վանքերի եւ համաշխարհային մշակույթի կոթողների պահպանության հարցը եւ դրանց պահպանման եւ վերականգնմանն ուղղված գործնական քայլերի ձեռնարկումը: Ժողովի ընթացքում որոշում է ընդունվել ստեղծել կոորդինացիոն խումբ, որը կհամակարգի ֆինանսական, հրատարակչական եւ հուշարձանների պահպանությանն ուղղված հստակ ծրագրերը:
Գարեգին Բ Կաթողիկոսի օրհնությամբ այս ժողովին մասնակցել եւ Հայ առաքելական եկեղեցին ներկայացրել է Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Արմաշ եպս. Նալբանդյանը, ով զեկույց է ներկայացրել հայկական եկեղեցիների եւ վանքերի վերաբերյալ:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment