Monday, October 25, 2010

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ-ԽԱՆՔԵՆԴԻ ՍԿԶԲՈ՞ՒՆՔ

«Լրագիր» 25-10-2010- AZE.az գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլուն ասել է, որ Ադրբեջանը չի ընդունել “սանկտպետերբուրգյան առաջարկությունները, քանի որ այդ ժամանակ խոսակցություններ էին գնում Հայաստանում ռուսական ռազմաբազայի ներկայության ժամկետը երկարաձգելու մասին”:
Նա նաեւ ավելացրել է, որ Բաքվում ՌԴ նախագահ Մեդվեդեւը “պարզաբանել է այդ առթիվ պաշտոնական դիրքորոշումը”: Ահմեդօղլուն մինչ այդ անդրադարձել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին հարձակողական Պիոն զինատեսակ վաճառելու իրողությանը եւ պարզաբանել, որ “դա ցույց է տալիս, որ Ռուսաստանը Ղարաբաղյան հակամարտության հարցում այլ մոտեցում ունի, քան հարավօսականի դեպքում”:
Ադրբեջանցի քաղաքագետի մտերումներում ամենահետաքրքիրն այն է, որ նա առաջարկում է մերժել Մադրիդյան եւ նորացված մադրիդյան սկզբունքները եւ միջնորդների նախապատրաստած ու Ադրբեջանի կողմից ընդունված առաջարկություններն անվանվել “Ստեփանակերտ/Խանքենդի սկզբունքներ”:
Ահմեդօղլուն եւս մեկ անգամ ընդգծել է Ադրբեջանի ռազմական ծախսերի կրկնապատկումը, հարձակողական զինատեսակների ձեռքբերումը եւ անցագրային ռեժիմի խստացումը: Ավելի վաղ նա ասել էր, որ դա նշանակում է, որ “Ադրբեջանը նախապատրաստվում է պատերազմի”:

Մինչ այդ, սակայն, Ահմեդօղլուն նկատել է տվել, որ հերթական եռակողմ հանդիպման նախաձեռնությամբ Մեդվեդեւը հանդես է եկել Սարկոզիի եւ Մերկելի հետ անցկացրած քննարկումներից հետո եւ մատնանշել, որ այդ ընթացքում Ռուսաստանի նախագահը “պոստխորհրդային տարածքի սառեցված հակամարտությունների” մասին արտահայտվել է այն կտրվածքով, որ “Ռուսաստանը դրանք լուծելու ուժ ունի”:

No comments: