Thursday, October 7, 2010

Թուրքիայի նախագահից անվճար կրթություն պահանջող ուսանողներին մազերից քաշելով դուրս են բերել շենքից

News.am. 7-10-2010- Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը մասնակցել է Ստամբուլի Յըլդըզ տեխնիկական համալսարանի ակադեմիական տարվա բացմանը, որի ընթացքում մի խումբ ուսանողներ բողոքել են` պահանջելով նախագահից անվճար կրթություն:
Թուրքական Posta թերթի փոխանցմամբ` Գյուլի` համալսարանի շենք մտնելուց հետո, 30 հոգուց բաղկացած ուսանողների խումբը բողոքի ակցիա է կազմակերպել` պահանջելով անվճար կրթություն:
Ոստիկանությունը, «Անվճար կրթություն ենք ուզում» եւ «Անվճար կրթություն պահանջելը հանցանք չէ» կարգախոսները հնչեցնող 3 ուսանողների ձերբակալել է, որոնցից 2-ին մազերից բռնած քարշ են տվել համալսարանից դուրս:
Իրենց ընկերների ձերբակալությունից հետո, ուսանողները բղավել են. «Համալսարանները մերն են», «Իսլամիստներին ճանապարհ չկա» եւ «Մեր համալսարանում «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը չենք ցանկանում տեսնել» կարգախոսները:

No comments: