Sunday, October 31, 2010

Տգեղ մարդկանց ծանոթության կայքը տոնում է առաջին նշանադրությունը

Panorama.am. 30-10-2010- Տգեղ մարդկանց ծանության կայքը տոնում է իր առաջին լուրջ ձեռքբերումը` օնլայն-ծառայության շնորհիվ ծանոթացած զույգը, նշանվելու է: Այս մասին գրում է The Daily Mail-ը:
«Կասկածելի արտաքինով» մարդկանց հետաքրքրած այս հարթակը բացվել է երկու տարի առաջ: 36-ամյա Թոմ Կլիֆֆորդն ու 31-ամյա Ջանի Ուոկերը ծանոթացել են այս տարվա օգոստոսին: Նրանք առաջին անգամ հանդիպել են սեպտմեբերի վերջին: Չորս հանդիպումից հետո զույգը որոշել է ամուսնանալ: Կայքի ղեկավարությունը, իմանալով այդ մասին, խոստացել է զույգին` հոգալ մեղրամսի ծախսերը` ճանապարհորդություն Ուելս: Զույգի պսակադրությունը տեղի կունենա մի քանի ամսից:

No comments: