Tuesday, October 12, 2010

Էլի գնագեք Թուրքիայ

Անթալիայում դաժան ծեծի է ենթարկվել նորվեգացի թոփ-մոդելը
Թուրքիայի Անթալիա նահանգի Ալանիա հանգստավայրում իր հանգիստ անցկացնող նորվեգացի թոփ-մոդել Ջանիս Մարիա Վիլսոնը դաժան ծեծի է ենթարկվել այն բանի համար, որ փորձել է հետ վերադարձնել խանութից գնված հագուստը, որի շղթան չի աշխատել։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ նորվեգացի մոդելը ոստիկանությունում բողոքը հայտնելուց հետո լրագրողների հետ զրույցում նշել է, թե ինքը հագուստի խանութից գնել էր հագուստ, որի շղթան չի աշխատել, իսկ երբ փորձել է վերադարձնել այն, խանութի սեփականատերը եւ վաճառողը իրեն ծեծի են ենթարկել։ «Ինձ գցել էին գետին եւ անխնա հարվածում էին։ Ես կապտուկների պատճառով չեմ կարող մասնակցել ցուցադրությունների»,-նշել է թոփ-մոդելը։
Խանութի վաճառողն էլ իր հերթին հայտնել է, թե նորվեգացի մոդելը երկու օր առաջ եկել էր իրենց մոտ եւ հագուստներ փորձել։ «Այնուհետ նա կրկին եկավ իր մոր հետ, վերցրեց 5 հագուստ, մտավ հանդերձարան, սակայն դուրս գալուց հետո նրա մոտ 4 հագուստ էր։ Երբ նրան հայտնեցի, որ մեկ հագուստ պակաս է, նա եւ նրա մայրը ինձ ծեծի ենթարկեցին»,-հայտնել է խանութի 35-ամյա վաճառողը։
Ոստիկանությունը դեպքի կապակցությամբ հետաքննություն է սկսել։

No comments: