Wednesday, October 13, 2010

Գյուլն ու Էրդողանը վախենում են գաղտնալսումից

HayNews.am, 13-10-2010- Թուրքական ռազմական կապի միջոցներ արտադրող Aselsan ընկերությունը Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների համար գաղտնալսումը բացառող բջջային հեռախոս է պատրաստել, հայտնում է Radikal-ը:
Նոր հեռախոսը, որի հիմնական առավելությունը գաղտնիության ապահովումն է, բացառում է ցանկացած տիպի գաղտնալսում: Արդեն Aselsan-ի այս հեռախոսից են օգտվում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, վարչապետ Թայիփ Էրդողանը, գլխավոր շտաբի պետ Ըշըք Քոշաները: Հեռախոսի ամբողջական անվանումն է «Aselsan 2110 Ազգային անվտանգության բջջային հեռախոս»:

No comments: