Tert.am. 12-10-2010- 2011թ. Ադրբեջանը կավելացնի պաշտպանության ոլորտի բյուջետային ֆինանսավորման ծավալները 89,7 տոկոսով՝ հասցնելով 2 մլրդ 511 մլն մանաթի։
Ինչպես հայտնում է 1news.az-ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը Ադրբեջանի խորհրդարանի լիագումար նիստում։
«Պետական բյուջեի նախագծում 2011թ. պաշտպանության համար նախատեսված է 1 մլրդ 325 մլն մանաթի հատկացում։ Նաև երկրի ռազմական պոտենցիալի ուժեղացմանն ուղղված հատուկ նախագծերի ֆինանսավորման համար ծրագրվում է հատկացնել 1 մլրդ 87 մլրդ մանաթ՝ Ադրբեջանի նախագահի հրահանգի համաձայն։ Նաև որոշակի միջոցներ կհատկացվեն պետական ներդրումային ծրագրի շրջանակներում»,- ասել է ադրբեջանցի նախարարը:

No comments:
Post a Comment