Wednesday, October 13, 2010

«Սարդարապատ» շարժման հայտարարությունը

Արձանագրում ենք, որ
• Հայաստանի Հանրապետությունում լեռնաարդյունաբերության տեխնոլոգիական ցածր մակարդակը գործող հանքավայրերում անդառնալի վնասներ է հասցնում շրջակա միջավարին և մարդկանց առողջությանը,
• հանքավայրերի շահագործման ժամանակ առաջացած թունավոր թափոնների ոչնչացումը կամ թաղումը ինչպես շահագործման, այնպես էլ շահագործումից հետո հետևանքների վերացման փուլերում կրում են անկառավարելի և անվերահսկելի բնույթ,
• բացակայում են հանքավայրերում աշխատող և նրանց հարակից տարածքներում բնակչության առողջության նպատակային ուսումնասիրությունները, վիճակագրական համակարգը և մարդկանց առողջության պահպանման ուղղությամբ կանխարգելիչ և բուժական աշխատանքները,
• արդեն իսկ ծանր վնասներ են հասցվել Ալավերդիում, Ախթալայում, Քաջարանում, Դրմբոնում հանքարդունաբերական ձեռնարկությունների հարակից տարածքներին, բնությանը և մարդկանց առողջությանը,
• շրջակա միջավայրի և մարդկանց առողջության իրական վիճակը արտացոլող վիճակագրական տեղեկությունների բացակայությունն ու տվյալների անհարկի գաղտնիությունը իրականում հետապնդում է նպատակ քողարկել առկա իրական աղտեալի վիճակը,
• բնությանը և մարդկանց առողջությանը հասցվող ծանր վնասները հետևանք են նաև էկոլոգիական ստանդարտների, հումանիտար փորձաքննության' երաշխիքային ենթակառույցների բացակայության։
Ուսումնասիրելով և փաստելով Զանգեզուրի բնակչության վերաբերմունքը և նրա կողմից հայտնած անվստահությունը նոր հիմնադրվող հանքարդյունաբերական համալիրների՝ ուրանի հանքերի շահագործման կապակցությամբ, «Սարդարապատ» շարժման նախաձեռնությունը գտնում է, որ այդ ծրագրերի կյանքի կոչելը հղի է ոչ միայն էկոլոգիական և առողջապահական աղետով, այլ ուղղակիորեն վտանգում է ՀՀ ազգային անվտանգությանը։ Հանքերի շահագործումը կպարտադրի Զանգեզուրի բնակչությանը կարճ ժամանակահատվածում հեռանալ հայրենի բնօրրանից։

No comments: