Tuesday, October 12, 2010

Հայաստանում կանայք ավելի շատ են կառավարում, քան Ադրբեջանում և Վրաստանում

Tert.am. 12-10-2010- Հյուսիսային Եվրոպայի երկրները պահպանում են առաջատար դիրքերը սեռերի հավասար կառավարման սանդղակում։ Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը, այս մասին նշվում է Համաշխարհային տնտեսական ֆորումի փորձագետների պատրաստած զեկույցում։
Փորձագետները 134 երկրներում կանանց և տղամարդկանց հնարավորությունները համեմատել են 4 հիմնական ոլորտներում. ի՞նչ չափով են ներգրավված տնտեսական ոլորտում և ծառայության ընթացքում ինչ առաջխաղացում են ունեցել, կրթության հասանելիությունը, քաղաքականությունում ներկայացված լինելը և առողջական վիճակը։
Երկրորդ տարին անընդմեջ սանդղակը գլխավորում է Իսլանդիան։ Երկրորդ տեղում է Նորվեգիան, իսկ երրորդում՝ Ֆինլանդիան։ Առաջին տասնյակում են հայտնվել նաև Շվեդիան, Նոր Զելանդիան, Իռլանդիան, Դանիան, Լեսոտոն, Ֆիլիպիններն ու Շվեյցարիան։
Զեկույցում Ռուսաստանը հայտնվել է 45-րդ տեղում։ Տնտեսական կյանքում կանանց մասնակցության առումով Ռուսաստանը զբաղեցնում է 28-րդ տեղը։ Իսկ կրթության հասանելիության մասով Ռուսաստանը զեկույցում զբաղեցրել է 26-րդ տեղը։ Ինչ վերաբերում է քաղաքականության մեջ կանանց ներգրավվածությանը, ապա այս ցուցանիշով Ռուսաստանը հետ է մնում՝ զբաղեցնելով 85-րդ տեղը։
Զեկույցում ներկայացվել են նաև ԱՊՀ երկրները. Ղազախստանը՝ 41-րդ, Ղրղըզստանը՝ 51-րդ, Ուկրաինան՝ 63-րդ, Հայաստանը՝ 84-րդ, Տաջիկստանը՝ 89-րդ, իսկ Ադրբեջանը՝ 100-րդ տեղն են զբաղեցնում։ Ինչ վերաբերում է Վրաստանին, այդ երկիրը գտվում է 88-րդ տեղում։
Այս ոլորտում հետընթաց է գրանցվել Ֆրանսիայում։ Զեկույցի հեղինակները փաստում են, որ Ֆրանսիան դիրքերը զիջել է 28 տեղով՝ հայտնվելով 46-րդ տեղում։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջին մեկ տարվա ընթացքում երկրի կառավարությունում ընդգրկված կանանց թիվը նվազել է։
ԱՄՆ ինդեքսն աճել է 12-ով. Միացյալ Նահանգները հայտնվել է զեկույցի 20-րդ տեղում։

No comments: