Tert.am. 13-10-2010- Միացյալ Նահանգների կարծիքով` Թուրքիայի աշխարհագրական դիրքը շատ հարմար է հնարավոր բալիստիկ հրթիռային հարձակումներից պաշտպանվելու նպատակով հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղակայելու համար: Այս մասին, CNNTurk-ի փոխանցմամբ, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության Եվրոպայի և ՆԱՏՕ-ի հարցերով պատասխանատու Ջիմ Թոունսենդը։
«Թուրքիան ՆԱՏՕ-ի շատ ուժեղ և շատ ակտիվ դաշնակից է, և շատ բնական է, որ մենք ցանկանում ենք աշխատել Թուրքիայի հետ։ Ըստ մեզ, Թուրքիայի աշխարհագրական դիրքը շատ հարմար է, որպեսզի այնտեղ տեղակայվեն ՀՀՊ որոշ տարրեր՝ բալիստիկ հրթիռների հարձակումներից պաշտպանվելու համար։ Այժմ Անկարան պետք է որոշում կայացնի»,- հայտարարել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան:
Նշենք, որ պարբերաբար միջազգային մամուլում շրջանառվում են լուրեր այն մասին, թե Միացյալ Նահանգները Թուրքիայի տարածքում ցանկանում է տեղակայել ՀՀՊ տարրեր: Սակայն Անկարան մինչև օրս ոչ հերքել, ոչ էլ հաստատել է շրջանառվող այս տեղեկությունները:
Թուրքիայում ՀՀՊ տարրերի տեղակայման առնչությամբ Վաշինգտոնի մտադրության մասին վերջին անգամ գրել էր Washington Post պարբերականը: Ամերիկյան թերթը, վկայակոչելով ԱՄՆ-ի պաշտպանական գերատեսչության անանուն աղբյուրները, գրել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է ռադիոտեղորաշիչ կայան տեղադրել Հարավային Եվրոպայում: Պարբերականը, նշելով, որ կողմերը շատ մոտ են ՌՏԿ-ի տեղակայման առնչությամբ համաձայնության հասնելուն, ընդգծում էր, որ Պենտագոնն ուսումնասիրում է Թուրքիայում կամ Բուլղարիայում X-band տիպի հզոր ՌՏԿ-ի տեղակայման հնարավորությունը:

No comments:
Post a Comment