Monday, October 11, 2010

The Times. «Բաքուն չի կարող շեղվել ռուսական գծից»

7Or.am.11-10-2010- The Times-ը անդրադարձել է հետխորհրդային տարածքում Ռուսաստանի ազդեցությանը։ Պարբերականի վերլուծությունում մասնավորապես նշվում է, որ «Կրեմլը սկզբում իր ազդեցության դաշտ բերեց Ուկրաինային, այնուհետև ամրապնդեց իր դիրքերը Կովկասում, իսկ այժմ աշխատում է Ղրղզստանի ուղղությամբ։ Բելառուսում կայանալիք նախագահական ընտրությունների նախաշեմին երկրի նախագահ Լուկաշենկոն Կրեմլի պատվերով դարձել է թունդ քննադատության թիրախ։ Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա ի տարբերություն Բուշի պաշտոնավարման շրաջանին, այժմ ԱՄՆ-ը չի վիճարկում տարածաշրջանում Ռուսաստանի առաջնային դերը։ Մասնավորապես, Ադրբեջանի կախվածությունը Ռուսաստանից համեմատաբար ավելի քիչ է, սակայն արցախյան հակամարտության կարգավորված չլինելու հանգամանքը նշանակում է, որ Բաքուն չի կարող շեղվել ռուսական գծից»։

No comments: