Tert.am. 30-11-2010- Այս տարվա հունվար–նոյեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է 8.1 տոկոս գնաճ։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը, նույն ժամանակահատվածում սպառման ապրանքների շուկայում գրանցվել է 8.6, պարենային ապրանքների շուկայում՝ 8.8, ոգելից խմիչքի և ծխախոտի շուկայում՝ 1.5, ոչ պարենային ապրանքների շուկայում՝ 10.1, ծառայությունների ոլորտում՝ 7.0 տոկոս գնաճ։2010թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.6 տոկոս գնաճ, ինչը հիմնականում պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գների 3.1 տոկոս գնաճի արդյունք է: Ոչ պարենային ապրանքների գները նշված ժամանակահատվածում աճել են 0.5 տոկոսով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.3% նվազում:
Այս տարվա նոյեմբերին 2009թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 107.5 տոկոս, այդ թվում`պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 110.2 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 104.5 տոկոս, ծառայությունների սակագներինը՝ 104.4 տոկոս։
2010թ. հունվար-նոյեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.7 տոկոս, ինչը 0.3 տոկոսային կետով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը (0.4 տոկոս):

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment