
HayNews.am. 26-11-2010- Ադանայի առևտրի և արդյունաբերության պալատի նախկին նախագահ Բերդան Բայքալը թոշակի անցնելուց հետո զբաղվում է սիրային նամակների հավաքածու պատրաստելով: Ինչպես հայտնում է Anadolu գործակալությունը, Բայքալն իր թոշակի մեծ մասը ծախսում է նման նամակներ գնելով: Վերջինս հատկապես մեծ ուշադրություն է դարձնում հին նամակներին:
Բայքալը նաև առանձնացնում է մի նամակ, որը գրված է սիրահար հայ տղայի կողմից հեռավոր 1901 թվականին: Նամակը գրված է հայերեն, և Բայքալն այժմ փնտրում է հարմար թարգմանիչ, որպեսզի թարգմանվի նամակի բովանդակությունը: Թուրք թոշակառուն նաև նշում է, որ 2 էջանոց նամակը գրված է անչափ գեղեցիկ ձեռագրով և բավական թանկարժեք ու լավ պահպանված թղթի վրա: Վերջինս նաև հավելում է, որ հայերեն գրված այդ նամակը ձեռք բերելու համար ծախսել է իր մեկ ամսվա խնայողությունը:
No comments:
Post a Comment