Saturday, November 27, 2010

Թուրքիայի տղամարդկանց անկելանոցը կտրվի Կոստանդնուպոլսի պատրիարքությանը

News.am. 26-11-2010- Թուրքիան Կոստանդնուպոլսի պատրիարքությանն է տալիս տղամարդկանց հունական անկելանոցի շինությունը։ Այս շենքի շուրջ դատական քաշքշուկը ձգվում է արդեն 40 տարի։
Այս տարվա հուլիսին Ստրասբուրգի դատարանը կոչ էր արել թուրքական իշխանություններին անկելանոցը տալ Կոստանդնուպոլսի պատրիարքությանը, ինչը եկեղեցու փստաբանները պատմական եւ նախադեպ ստեղծող երեւույթ էին անվանել, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Մեկնաբանելով անկելանոցի՝ Կոստանդնուպոլսի պատրիարքությանը տալու որոշումը՝ NTV հեռուստաալիքը նշել է, որ Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ Ստրասբուրգի դատարանի վճռի հիման վրա լուծվել է կրոնական փոքրամասնություններին վերաբերող կարեւոր հարցերից մեկը։
«Հնարավոր է, ոմանք չեն գիտակցում, թե որքան կարեւոր իրադարձության ենք մենք ականատես»,- ասել է Կոստանդնուպոլսի պատրիարքության փաստաբան Ջեմ Սոֆուօղլուն։

No comments: