Saturday, November 27, 2010

Օբամայի տատիկն աղոթում է, որ թոռը իսլամ ընդունի

Tert.am. 26-11-2010- ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի քենիացի տատիկը պատմել է, որ Մեքքա կատարած ուխտագնացության ժամանակ աղոթել է, որ իր թոռը իսլամ ընդունի։ Այս մասին հայտնում է Agence France-Presse –ը։
Միաժամանակ, Օբամայի 88-ամյա տատիկը՝ Սարա Օմարը, որևէ կերպ չի մեկնաբանել իր թոռան քաղաքականությունը։
Սարա Օբաման Մեքքա ուխտագնացություն է կատարել իր որդու՝ Սայիդ Հուսեյն Օբամայի և 4 թոռների հետ։ Օբամայի ընտանիքը Մեքքայում հարմարավետ «տեղավորելու» մասին անմիջապես հոգացել է Սաուդյան Արաբիայի կառավարությունը։
Նշենք, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում նախընտրական քարոզարշավի ժամանակ, ենթադրություններ կային, թե Օբաման գաղտնի իսլամ է դավանում։ Այս տարվա օգոստոսին անցկացված հարցումները ցույց են տվել, որ յուրաքանչյուր 5–րդ ամերիկացի կարծում է, թե Օբաման մուսուլման է։ Իսկ Սպիտակ տունը հերքում է Բարաք Օբամայի՝ իսլամ դավանելու մասին բոլոր կասկածները՝ հայտարարելով, որ Օբաման «աստվածավախ քրիստոնյա է»։

No comments: