Wednesday, November 3, 2010

ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒ ՍԱՏԱՆԱՆ

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը քննադատել է Ռուսաստանի իշխանությանը այն բանի համար, որ վերջինս հրաժարվեց Իրանին մատակարարել նախապես խոստացված C 300 զենիթահրթիռային համալիրները: “Նրանք վաճառեցին Իրանը մեր թշնամիներին, միակողմանի չեղյալ հայտարարելով համաձայնությունը, որով մենք վճարել էինք”, Իրանի նախագահին մեջբերում է Hurriyet-ը: «Այդ մարդիկ, որոնք գործում են Սատանայի ազդեցության տակ, կարծում են, թե հրաժարվելով մեզ հետ պաշտպանական պայմանագրից, մեզ վնաս են հասցնում», ասել է Ահմադինեժադը:

No comments: