News.am. 3-11-2010- Թուրքիայի դատական համակարգում նոր իրականցված փոփոխությունների կիրառման արդյունքում Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթը կարող է հայտնվել ազատության մեջ։Բանն այն է, որ թուրքական դատական համակարգի նոր փոփոխությունները սահմանափակում են մտցնում կալանքի տակ գտնվող անձանց անազատության մեջ պահելու ժամկետներում։ Նոր կիրառվելիք օրենքի համաձայն՝ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող անձիք կարող են մինչ դատարանի կողմից մեղադրական որոշում կայացնելը պահվել կալանքի տակ՝ մինչեւ 3 տարի, իսկ թեթեւ հանցագործությունների մեջ մեղադրվողները՝ 1 տարի։
Հիշյալ փոփոխությունները ընդունվել են 2005-ի մարտի 23-ին եւ նախատեսվում են կիրառել մինչեւ 2010-ի դեկտեմբերի 31-ը։
Հիշյալ փոփոխությունների կիրառման արդյունքում, ազատության մեջ կհայտնվեն Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթը, «Էրգենեկոն»-ի գործով անցնող երդվյալ հակահայ գործիչ Դողու Փերինչեքը եւ Վելի Քյուչուքը։ Հիշյալ անձանց կալանքի տակ գտնվելու ժամկետն անցել է 3 տարուց։
Հիշեցնենք, որ Օգյուն Սամասթի փաստաբանի դիմումի համաձայն՝ Օգյուն Սամասթի գործերը տեղափոխվել են Ստամբուլի անչափահասների համար նախատեսված դատարան, քանի որ փաստաբանը հիմնավորել է, թե սպանության պահին Սամասթը անչափահաս է եղել։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment