Վերջերս հաճախ է հիշատակվում ռուս կայսրերից մեկի թեւավոր արտահայտությունն այն մասին, որ Ռուսաստանն ունի միայն երկու դաշնակից` ռուսաց բանակն ու նավատորմը: Եթե ընդունելու լինենք այս տրամաբանությունը, ապա ծովազուրկ Հայաստանին այսօր բաժին է հասել միայն մեկ դաշնակից, այն է` հայոց բանակը: ՈՒստի հասկանալի է հասարակության ընդգծված ուշադրությունը հայոց բանակի նկատմամբ, հատկապես դրա շարքերում տեղ գտած խնդիրների ու անառողջ երեւույթների, որոնք սուր քննադատության թիրախ են դարձել վերջին շրջանում: Նման ցավագին վերաբերմունքը միանգամայն բնական է եւ բացատրվում է ոչ միայն քաղաքացիական հասարակության զգայունությամբ այլ նաեւ այն պարզ պատճառով, որ մեր` ժամանակավոր ու փխրուն զինադադարի պայմաններում ապրող երկրում զինված ուժերի իրավիճակն անրադառնում է յուրաքանչյուր հայ ընտանիքի կյանքին: Այս կապը, մեր համոզմամբ, հանդիսանում է հայոց պետության ինչպես նաեւ նրա բանակի կայացման կարեւոր գրավական, ինչին մենք կանրադառնանք մի փոքր անց:
Լինելով միաժամանակ հինավուրձ ազգ ու երիտասարդ պետություն` մենք, որպես հասարակություն, տոգորված ենք մի շարք հոգեբանական բարդույթներով, սեփական եւ օտարածին կառծրատիպերով, որոնք հաճախ ապակողմնորոշում ու բացասաբար են անրադառնում մեր անհատական ու զանգվածային պատկերացումներին ու հակադարձումներին: Նման վտանգավոր, վնասաբեր ու կեղծ առասպելներից մեկը դարերով ներկայացնում եր հայերիս որպես անմարտունակ ու անպաշտպան մի ցեղախումբ, որի հիմանական զբաղմունքն է առեւտուրը, որի հիմնական որակն է ճկուն հարմարվողականությունը եւ տարբեր տերերի հանդեպ հավատարմությունն ու հնազանդությունը: Հանուն արդարության նշենք, որ նման կասկածելի արժանիքների գովաբանությունը խորթ չէ մեր սեփական պատմագրությանն ու հրապարախոսությանը: Մինչդեռ հայոց ժողովրդի բազմահազարամյա գոյությունն ապահոված է եղել նախեւառաջ ինքնապաշտպանության, անհնազանդության ու մարտունակության այնպիսի հզոր բնազդով ու ունակություններով, որ դրա հեռավոր հետեւանքներն անգամ երաշխավորեցին հայոց ներկայությունն իր բնորրանում առավել անբարենպաստ պայմաններում առ այսօր: Անգամ լեզվաբանական ծագումնաբանությունը վկայում է arm, arms, armor, army, այսինքն “բազուկ, զենք, զրահ, բանակ” հնդեւրոպական արմատների նմանությունն Ari, Ar-man, Armenia արմատներին, որոնք հանդիսանում են հայերիս անվանակոչումը այլ բոլոր լեզուներում, կապված լինելով արիության, արիակամության, արիասրտության,արականության հետ: Այսինքն` լեզվի մեջ սերտորեն շաղկապված են Аrmenia եւ Army հասկացությունները:
Ընդհանուր առմամբ, Հայոց լեռներից իջնող բանակներն վաղուց ի վեր ունեին բազմադարյա փառահեղ համբավ: Բավական է նշել պատմության առաջին աշխարհակալ հանդիսացող Ասորեստանի բազմաթիվ ու անպտուղ պատերազմները Արարատյան թագավորության, նրանց լեզվով` “Ուրարտուի” դեմ, որոնք ավարտվեցին Ասորիքի կործանմամբ: Դրանից դեռես հազար տարի առաջ, հին թվարկության 17-րդ դարում Հայոց լեռնաշխարհից դեպի Եգիպտոս սլացան առեղծվածային հիքսոսները` (այսպես էին անվանում հայկյանց ցեղը հույն տարեգրությունները): Հայկի զավակները բերեցին իրենց հետ Արարատյան երկրից եգիպատացիներին դեռեւս անհյատ մարտակառքեր, ձիեր, երկաթե թրերն ու նաեւ իրենց Արեւային Աստծո` Արի պաշտամունքը, որին նվաճված եգիպտացիները փառաբանեցին Ռա անունոով: Եթե անդրադառնանք Արարատյան թագավորների ռազմական փորձին, ապա սեպագիր արձանագրությունները հաշվապահական ճշգրտությամբ հաղորդում են, օրինակ, ն.թ.ա. 7-րդ դարի Վանա թագավորության տիրակալ Սարդուրի բանակի կազմը` 920 մարտակառք, հեծելազորի 3600 ձիավոր եւ 37 000 հետևակի զինվոր: Նկատի առնելով, որ զորամատյանում նշված չէին:
Այսօր մեր նորագույն պատմությունը բաղկացած է ոչ միայն Սարդարապատի հերոսամարտից ու Բաթումի անպատվությունից, այլ նաեւ Արցախյան հաղթանակից ու հայ-թուրքական արձանագրությունների ու “մադրիդյան սկզբունքների” ամոթալի անսկզբունքայնությունից: Սակայն դասեր չեն քաղվել ոչ միայն պարտություններից, այլ նաեւ հաղթանակներից: Այսպես, մեր աչքի առաջ, հաղթող սերնդի լռության ներքո կերտվել է կեղծ պաթոսով օժտված առասպել` հայոց բանակի ու նրա հմուտ արհեստավարժ հրամանատարության վերամբարձ ու գերբնական սխրանքների մասին` հեքիաթ, ուր տեղ չեն գտել աշխատավոր ժողովրդի ու իրական մտավորականության գրկից ելած կամավոր ջոկատների մոռացված հերոսները` արցախցի գյուղացիները, երեւանցի ուսանողներն ու դասախոսները, բեյրութցի հայրենասերները: Այս հեքիաթը կախարդական թունավոր խնձորի պես մատուցվում է հասարակությանը ու մատաղ սերնդին, անհեռատես ու ապիկար ձեւով ստվերելով մեր զինված ուժերի ստեղծման ու կայացման ժողովրդական ու կամավոր բմույթը` այն, ինչ եղել ու մնում է հայոց բանակի անպարտելիության հիմնական գրավականը` ե~ւ Սարդարապատում, ե~ւ Արցախում: Սա է մեր գլխավոր ռազմական գաղտնիքը, որը նորաթուխ գաղափարախոսներն իրենց վարձկան սպասավորների հետ միասին ջանում են թաքցնել ոչ թե հակառակորդից, այլ սեփական ժողովրդից, որից նրանք վախենում են թշնամուց էլ շատ: Հեռացնելով երկրից ու բանակից իրական հերոսներին, բանտարկելով ու անգամ սպանելով նրանցից շատերին, իշխանության եկած խունտան ձգտում է վերածել երբեմնի ժողովրդական հայոց բանակը պատժիչ ուժի` սեփական ժողովրդի դեմ, որից այսօր սարսափում է ոչ այնքան հակառակորդը, այլ մեր հասարակությունը: Մինչդեռ հնարավոր պատերազմում հաղթել հնարավոր կլինի միայն համաժողովրդական պայքարի, հայրենական պատերազմի, կամավոր աշխարազորի մասնակցության պայմանով: Իշխանության եկած խունտան, որ սեփական անվտանգության նպատակով անջատում են այսօր բանակը հասարակությունից եւ բանակի ներքին գործ է հայտարարում կատարվող խայտառակությունը` նպաստում է ազգային պարտությանը ապագա պատերազմում:
Մարտի 1-ին բանակը ժողովրդի դեմ դուրս հանելով` իշխանությունները խախտել են ոչ միայն Սահմանադրությունը, այլ նաեւ ներազգային համերաշխությունն ու միասնությունը, պատռելով բանակի ու ժողովրդի միջեւ կենդանի ու կենսական կապը: Պահպանելու համար ստեղծված, սակայն բանակի համար անբնական ոստիկականան բնույթը` իշխանությունները, հանձինս սպայի պատիվը խայտառակող կամակատարների զինված ուժերում սահմանել են անհանդուրժողականության, վախի ու փոխադարձ ատելության մթնոլորտ, խաթարելով մեր նախկին հաղթանակների գլխավեր գրավական ու երեշխիք հանդիսացող մարտական եղբայորությունը, տղամարդկային արդարությունն ու փոխադարձ հարգանքը: Վերջին շրջանում հայոց բանակում պարբերաբար արձանագրվող սպանությունների ու ինքնասպանությունների դեպքերը վկայում են, որ կատարվածը հավասարազոր է ծանրագույն պետական հանցագործությանն ու դավաճանությանը: Ավելին` սա ապացուցում է, որ հայոց բանակի այսօրվա քաղաքական ղեկավարությունը չի էլ նախապատրաստում զինված ուժերը օրեցօր ահագնացող պատերազմին, որուհետեւ մարտական գործողություններին պատրաստվող բանակում անհնար է որեւե ոտնձգություն զինվորի կյանքի ու արժանապատվության դեմ, քանզի վրեժխնդրությունը կատարվելու է առաջին իսկ մարտի ժամանակ: Իմիջիայլոց, սպանությունների ու ինքնասպանությունների այս սարսափելի շղթան վկայում է նաեւ հայ երիտասարդների հպարտության ու սեփական արժանապատվությունը ոտնահարելու փորձերի հանդեպ անհադուրժողականության` այսինքն ազգային լավագույն որակների մասին, որոնք, սակայն, դրսեւորվում այսքան ողբերգական ձեւով: Արդյունքում` հայ ընտանիքները իրենց զավակներին ուղարկում է բանակ ոչ թե երկիրը դրսի թշնամուց պաշտպանելու, այլ սեփական կյանքը մարդասպաններից ու սադիստներից պաշտպանելու հորդորներով: Արդյունքում` օրեցօր պակասում է զինծառայության ներկայացող զորակոչիկների թիվը, ում ծնողները նախապես ձգտում են զավակներին հեռացնել երկրից, որդիասպան դարձած մեր զինուժից խուսափելու համար: Վերջին երկու տասնամյակների ընթացքում դեռ երբեք հայոց բանակի վարկն ու համբավը այսքան ցածր չէին ընկել մեր հասարակության մեջ: Զավեշտալի է հնչում այս պայմաններում գլխավոր հրամանատարության հավաստիացումներն առ այն, որ հայոց բանակը երբեք չի եղել այսքան ուժեղ: Ո”րն է ելքը այս արատավոր շրջանից: Իմ խորին համոզմամբ, ելքը` պետության ու բանակի` ազգային խորագույն բնույթին ու վարքին, այսինքն` ընտանեկամ համակարգին վերադառնալն է: Խոսքիս սկզբում նշել էի պարզ ու ակնհայտ մի փաստ` մեր փոքր ու ոչ մարդաշատ երկրում զինված ուժերի իրավիճակն անրադառնում է յուրաքանչյուր հայ ընտանիքի կյանքին: Գրեթե յուրաքանչյուր հայ ընտանիքում կա բանակում ծառայաց, ծառայող կամ ծառայության պատրաստվող երիտասարդ: Հետեւաբար, բանակին վերաբերվող հարցերն ու խնդիրները` յուրաքանչյուր հայ ընտանիքի հարցերն են ու խնդիրները, մեր ներքին ու ընտանեկան կյանքի մասն Է: Ուստի, հայոց բանակին վերաբերվող հարցերը պետք լուծվեն հայոց ընտանեկան կյանքի սկզբունքներով, մեր այս գլխավոր ազգային արժեքի ու պատմական փրկության խարիսխի հիման վրա: Դա պահպանված այն յուրահատուկ ընտանեկան ներդաշնակությունն է, խիստ բայց նաեւ սիրալիր համերաշխության ու հավասարության սկզբունքներն են, ուր ջուրը` փոքրինն է, իսկ խոսքը` մեծինը, ուր ավագին հարգում են, իսկ թույլին անվերապահ օգնում: Այսպես էին կառուցված, այսպես էին կռվում ու հաղթում Արցախյան ազատամարտում հերոսացած ու անմահացած Մոնթե Մելքոնյանի, Լեոնիդ Ազգալդյանի, Աշոտ Ղուլյանի, Ժիրայր Սեֆիլյանի ղեկավարած կամավոր ջոկատները: Նրանք հիմնված էին հայոց ընտանեկան կառուցվածքի, բարքերի ու վարքի վրա, ուր ընտանիքի յուրաքանչյուր անդամը թանկ է ու անփոխարինելի, ուր յուրաքանչյուրն ունի իր իրավունքներն ու պարտականությունները եւ զգում է իր կենսական կապը ողջ ընտանիքի ու նույն սկզբունքով կազմակերպված բանակի, ինչպես նաեւ ողջ երկրի հետ: Պատահական չէ, որ նշված զորամիավորումներն ու ջոկատները պատերազմի տարիներին հասնելով ամենափայլուն հաղթանակներին, միաժամանակ տվել էին ամենաքիչ զոհ, համենայնեպս չորս տարվա ընթացքում ավելի քիչ, քան այսօրվա կանոնավոր բանակը տվեց վերջին մի քանի ամսվա մեջ խաղաղ պայմաններում:
Նման կառուցվածքը, իրականում, մեր պետականազուրկ համայնքների փոխօգնության մոդելն եր, որը դարերով ազգին թույլ եր տալիս գոյատեւել ու պահպանվել թշնամական շրջապատում: Սա, իրականում, մեր ազգային պետության միակ հնարավոր ու ցանկալի մոդելն է, որը նույնպես պետք է հիմնվի ու կրկնի հայոց ընտանիքի կառուցվածքն ու արժեհամակարգը: Մինչդեռ այսօր մեր պետությունն ու բանակը “մոդելավորում” են օտարածին ու մեզ համար կործանարար իմպերիալիստական “մրցակցության” կաղապարրները, ուր ուժեղը հաստատվում է թույլի հաշվին, ուր բոլորը բոլորի թշնամիներն են, ուր բռնությունը, խաբեբաությունն ու կեղծիքը համարվում են “իսկական կյանք”, “իրատես քաղաքականություն”, “առողջ մրցակցություն”:
Կրկնում եմ ` հայոց պետությունն ու բանակը արատավոր այս շրջանակից դուրս քաշելու ու փրկելու միակ միջոցն է մնացել միայն հայոց ընտանիքը` մեր ազգային կյանքի վերջին հանգրվանը, որն այսօր նույնպես գտնվում է օտարածին ազդեցության մշտական գրոհների տակ, որոնք իրականացվում են ծախված հեռուստատեսության եւ ուղորդված աղանդնավոր “նորաձեւությունների” միջոցով, ծաղրելով ու նսեմացնելով մեր հողագործ մշակույթի ավանդական արժեքները, սերմանելով ընչաքաղցությունն ու ագահությունը, վաճառականի ու քոչվորի գաղափարները: Փրկելով հայոց ընտանիքը` մենք փրկելու ենք հայոց պետությունը: Փրկելով ու ազատագրելով հայոց պետությունը ներքին թշնամուց` մենք փրկելու ենք հայոց բանակը, որպեսզի այն ի վիճակի լինի պաշտպանել ու փրկել ե~ւ մեկը, ե~ւ մյուսը: Ու եթե հայոց պետության միակ ու մշտական դաշնակիցը` հայոց բանակն է, ապա վերջինիս միակ ու մշտական դաշնակիցն է` հայոց ընտանիքը:
Հայտնի մեջբերումով սկսված հոդվածս կավարտեմ նույնպես հայտնի մեջբերումով. “Պատերազմը` քաղաքականության շարունակությունն է` ռազմական միջոցներով”: Գերմանացի ռազմագետ Կլաուզեվիցի այս հանրահայտ բանաձեւը XXI դարում լուրջ շտկման կարիք ունի: Մեր ժամանակաշրջանում պատերազմը` նախեւառաջ անհաջող, տապալված քաղաքականության հետեւանք է ու շարունակություն: Ուստի` ժողովրդի հաշվին ապրող ու նույն ժողովրդին պատերազմական սպառնալիքով ահաբեկող կառավարությունը գործում է ինչպես օտար ու թշնամի պետության կառավարություն, սեփական սխալներն ու հանցագործությունները բարդելով ժողովրդի վրա: Իրենց զավակներին ոչ միայն բանակից, այլ ընդհանրապես երկրից հեռու պահող իշխանավորները երբեք չեն վտանգի սեփական կյանքն ու ընտանիքները` սեփական քաղաքական տապալումների պատճառով բռնկված պատերազմի դեպքում: Սակայն Արցախյան ազատամարտում հաղթաց սերունդը նույնպես թույլ չի տա 18-ամյա երեխաների կյանքով վճարել իշխանավորների սխալների ու հանցանքների համար: Մենք դիմում ենք նախեւառաջ հայոց մայրերին, հավաստիացնելով նրանց, որ անհրաժեշտության պահին մենք նորից կանգնելու ենք կրակի գծին, կամավոր ջոկատներով ու համազգային աշխարհազորով պաշտպանելով մեր Հայրենիքն ու ազատությունը: Իսկ հայ տղամարդկանց ուղղում ենք մեկ այլ հարց` եթե համամիտ եք, որ ձեր խաղաղ աշխատանքի ու ռազմական հաղթանակի պտուղներով օգտվեց ագահ ու ապիկար վաճառականների մի ոհմակ, ապա մինչեւ ե”րբ եք հանդուրժելու նրանց կործանարար իշխանությունը:
ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆ
“Սարդարապատ” շարժման մասնակից
Երեւան, 2010 թվականի նոյեմբերի 21

No comments:
Post a Comment