News.am. 23-11-2010- Մենք մտնում ենք մագնիսական մի շրջանի մեջ, որտեղ Թուրքիան ոչնչանալու է։ Այս մասին հայտարարել է թուրք լրագրող-վերլուծաբան Բանու Ավարը՝ անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Թուրքիայում հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղադրմանը։
Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ թուրք վերլուծաբանը նշել է, թե ԱՄՆ-ը տիրում է էներգետիկ աղբյուրների մեծ հատվածին, որոնք գտնվում են Թուրքիայի եւ Չինաստանի միջեւ, որի համար նա ներխուժեց Աֆղանստան եւ Իրաք։ «ԱՄՆ-ը հիմա էլ մտնում է Թուրքիա։ Ինչպե՞ս։ Հակահրթիռային պաշտպանության համակարգի միջոցով»,- նշել է վերլուծաբանը։
Ըստ Բանու Ավարի՝ Թուրքիան մտնում է մագնիսական շրջանի մեջ եւ դրա հետ միասին ոչնչացվելու է։ « Ամերիկյան Patriot հրթիռները հարվածի հեռավորությունը 15-45 կմ է։ Իրանից եկող հարձակումը նման հրթիռներով ինչպե՞ս են կանխելու։ Նշանակում է՝ այդ տեղադրվելիք հրթիռային կայանքները օգտագործվելու են հենց Թուրքիայի զինված ուժերի դեմ»,- ասել է Բանու Ավարը՝ խորհուրդ տալով քաղաքացիներին զգոն լինել, քանի որ 2011-ին մի շարք իրադարձություններ են տեղի ունենալու, որոնց միջոցով փորձ կարվի պառակտել եւ բաժանել Թուրքիան։
Թուրք վերլուծաբանը շեշտել է, թե ԱՄՆ աշխարհում առաջին անգամ սկսել է կիրառել նահանգային ներկայացուցիչների նշանակման պրակտիկա՝ Բուրսայում, Էրզրումում, Ստամբուլում եւ Կայսերիում նշանակելով համապատասխան պաշտոնյաների, ովքեր հանդիպում են տեղի իշխանությունների հետ եւ հոգեբանական գործառույթներ իրականացնում։

No comments:
Post a Comment