Monday, November 1, 2010

Դատարանում սկսվեց «Մարիամ Սուխուդյան ըննդեմ Ալիկ Սարգսյանի» հայցի լսումը

Diplomat.am. 1-11-2010- Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվեց բնապահպան-ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի հայցի լսումը: Նա հայց էր ներկայացրել ընդդեմ ՀՀ ոստիկանության` որպես բարոյական վնասի փոխհատուցում նրանից պահանջելով 1 մլն դրամ:
Ըստ հայցապահանջի` ոստիկանությունը` ի դեմս ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի եւ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սայաթ Շիրինյանի, խախտել է անմեղության կանխավարկածը:
Հիշեցնենք, որ Մարիամ Սուխուդյանի նկատմամբ «Սուտ մատնություն» հոդվածով քրեական գործ էր հարուցվել Նուբարաշենի հատուկ դպրոցի շուրջ բարձրացած աղմուկի ժամանակ, որը հետագայում կարճվել էր: Երբ դեռ գործը նախաքննության փուլում էր ու դեռ չկար դատարանի որոշումը, ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե Մարիամ Սուխուդյանը անհիմն մեղադրանքով է հանդես եկել, «զրպարտել անմեղ մարդկանց եւ անչափահասներին դրդել պատժելի արարքների»:
Դատական նիստը տեւեց մոտ 15 րոպե եւ ապացույցների ուսումնասիրման համար հետաձգվեց մինչեւ դեկտեմբերի 15-ը:

No comments: