Tuesday, November 23, 2010

Հոսանքահարումը մարդկանց կարող է մաթեմատիկական հանճար դարձնել

7Or.am. 22-11-2010- Ինչպես հաղորդում է «toneto.net» գործակալությունը, հոսանքահարումը մարդկանց կարող է մաթեմատիկական հանճար դարձնել։ Նման եզրակացության են եկել Օքսֆորդի համալսարանի նյարդաբան-գիտնականները, ովքեր ուսումնասիրություններ են կատարել տարբեր կամավորների հետ։
Ուսումնասիրություններին մասնակցել է 15 կամավոր, որոնք միջին մաթեմատիկական գիտելիքների և հմտությունների տեր ուսանողներ են եղել։
Էլեկտրական ազդակներ ուղարկելով ուղեղի այն հատվածի վրա, որն անվանում են «մուգ հատված» (parietal lobe)՝ գիտնականները բացահայտել են, որ դրանից հետո փորձարկվողները կարողացել են առանց լարվելու լուծել բարդ մաթեմատիկական խնդիրները։
Սակայն ուղեղի մյուս կողմի ուղղությամբ էլեկտրական ազդակների ներգործությունը հանգեցնում է միանգամայն հակառակ արդյունքի՝ մարդը կարող է մաթեմատիկական հանճարից վերածվել 6 տարեկան երեխայի մակարդակ ունեցողի։
-Ներկա պահին այս հետազոտությունները դեռևս փորձնական են, իսկ մենք դեռ վերջնական արդյունքեր չունեք, բայց հույս ունենք, որ շուտով ամեն ինչ ավելի կհստակեցվի,-ասել է Օքսֆորդի համալսարանի գիտնական Քոհեն Կադոշը։

No comments: