Tuesday, November 23, 2010

Ահմադինեժադի մեքենան աճուրդի է հանվել

Tert.am. 22-11-2010- Նոյեմբերի 1–ին, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի Peugeot-504 մակնիշի ավտոմեքենան աճուրդի է հանվել։ Այս մասին MEHR–ի փոխանցմամբ, հայտնել է Իրանի սոցիալական ապահովության նախարար Սադիկ Մահսուլինը։
Մահսուլինը տեղեկացրել է, որ Իրանի նախագահը նման որոշում ընդունել է մեկենասների կոնֆերանսի ժամանակ, որոնք բարեգործական նպատակներով բնակելի տներ են կառուցում։
Նա նաև ավելացրել է, որ Ահմադինեժադը նման քայլի դիմել է՝ անապահով ընտանիքներին կացարանով ապահովելու նպատակով. «Այս պահին մեքենան միջազգային աճուրդի է հանվել և մոտ ժամանակներս կհայտարարվի դրա գինը»,– ասել է Մահսուլինը։

No comments: