News.am. 1-11-2010- Սոչի Լազարեւյան շրջանում Արեւմտյան Հայաստանի ազգային ազատագրական շարժման մասնակից, Զորավար Անդրանիկ Օզանյանի հուշարձանի տեղադրումը խիստ արձագանք է գտել թուրքական մամուլում։Թուրքիայում անհանգստացած են, որ իրենց բարեկամ Ռուսաստանում տեղադրվում է Առաջին Համաշխարհայինի տարիներին թուրքերի գլխին մեծ փորձանքներ բերած հայազգի զորավարի արձանը։
Թուրքական գրեթե բոլոր լրատվամիջոցներում տեղադրված հրապարակումների մեջ Զորավար Անդրանիկը մեղադրվում է թուրքերի ճնշումներին չենթարկվելու եւ որպես պատասխան հազարավոր թուրքերի կոտորելու մեջ։
Նշենք, որ Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը տեղեկացրել է, որ Զորավար Անդրանիկ Օզանյանի արձանը տեղադրվելու է Սոչիի Լազարեւյան շրջանում:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment