Panorama.am. 19-11-2010- ԱՄՆ պետքարտուղարության ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրոն օրերս հրապարակել է «Համաշխարհային կրոնական ազատությունը-2010» վերնագրով ամենամյա զեկույցը, որտեղ տասնյակ երկրների թվում անդրադարձ է կատարվում նաև Հայաստանին:
Ըստ զեկույցի, հայաստանյան Սահմանադրությունը կրոնական քարոզչության համար ազատություն նախատեսում է, սակայն երկրի օրենսդրությամբ որոշակի սահմանափակումներ են դրված կրոնական փոքրամասնությունների կրոնական ազատության վրա: «Կառավարությունն ընդհանուր առմամբ գործի չի դրել գոյություն ունեցող սահմանափակումները կրոնական ազատությունների վրա», -եզրակացրել են զեկույցի հեղինակները:
Այսպես, ըստ ամերիկացիների, Հայաստանում կան այլ կրոնական խմբերի փոքր համայնքներ, սակայն կրոնական փոքրամասնությունների թվի վերաբերյալ ճշգրիտ տվյալներ չկան: Հեղինակները նախ նկատում են, որ Հայաստանի բնակչության շուրջ 90 տոկոսը Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներ են այնուհետև նշում, որ կրոնական փոքրամասնության ներկայացուցիչները հասարակության 5 տոկոսից էլ քիչ են կազմում: Դրանց թվում նշվում են` կաթոլիկները, Մխիթարյան միաբանության հետևորդ կաթոլիկները, ուղղափառները, Ավետարանչական եկեղեցու հետևորդները, մոլոկանները, հիսունականները, Շաբաթականները (յոթերորդ օրվա ադվենիստները), բապտիստները, եզդիները, Եհովայի վկաները, հրեաները, սուննի մուսուլման քրդերը և այլն:
Զեկույցի հեղինակները գրում են, որ հայաստանյան օրենսդրությամբ հայկական եկեղեցին կրոնական մյուս խմբերի համեմատությամբ արտոնություններ ունի ու մատնանշել մի օրինակ. հայկական եկեղեցուն թույլատրվում է մշտական ներկայացուցիչ ունենալ հիվանդանոցներոմ, մանկատներում, գիշերօթիկ դպրոցներում, զորամասերում, քրեակատարողական հիմնարկներում, մինչդեռ Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին օրենքի համաձայն՝ այլ կրոնական խմբերը նշված վայրերում ներկայացուցիչներ կարող են ունենալ միայն հատուկ պահանջի դեպքում:
Վկայակոչելով Հայաստանում գործող Եհովայի վկա կազմակերպության առաջնորդներին, զեկույցի հեղինակները նշել են, որ 2010-ի հունիսի 1-ի դրությամբ Հայաստանում ազատազրկման մեջ է գտնվում այդ կազմակերպության 76 անդամ, ովքեր հրաժարվել են ծառայել բանակում կամ այլընտարանքային ծառայության անցնել` կրոնական հայացքներից ելնելով: Եհովականները նաև ասել են, որ իրենք չեն կարողացել տարածքներ վարձել` իրենց հավաքները կազմակերպելու համար։ Նրանք տեղեկացրել են, որ եկեղեցու, ինչպես նաև իրավապահ մարմինների ճնշման ներքո իրենց համապատասխան տարածքներ չեն տրամադրվել։
Ըստ զեկույցի, որոշ փորձագետներ պնդում են, որ Հայաստանի բնակչությունն ընդհանուր առմամբ բացասաբար է վերաբերվում գործող կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներին: «Այդուհանդերձ, տեղական վերլուծաբանների խոսքով, նման դիրքորոշումը բացասաբար չի ազդում անձնական և բարիդրացիական հարաբերությունների վրա, այլ ավելի շուտ վկայում է այն մասին, որ բոլոր այդ կրոնական խմբերը Հայաստանում դիտարկվում են իբրև պետության նկատմամբ սպառնալիք», -նշված է զեկույցում:
Ըստ զեկույցի հեղինակների, հայաստանյան լրատվամիջոցները իրենց հոդվածներում շարունակել են կրոնական խմբերին ներկայացնել որպես «աղանդ»: «Որոշ հեռուստաալիքներ իրենց հեռարձակումներում կազմակերպել են քննարկումներ, որտեղ Հայկական եկեղեցու ներկայացուցիչները կրոնական փոքրամասնություններին անվանել են որպես թշնամիներ», -նշված է զեկույցում:
Զեկույցի հեղինակները նաև անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում կրոնական ազատություններին, սակայն հատկանշական է, որ այդ ամենը ներառված է Ադրբեջանին վերաբերող բաժնում: Զեկույցի հեղինակները նշում են, որ «Ադրբեջանի կառավարությունը վերահսկում է Լեռնային Ղարաբաղի շրջանը, և կրոնական ազատությունների ու սահմանափակումների մասին տեղեկություններ ստացվում են ոչ կառավարական կազմակերպությունենրից»:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment