Tert.am. 3-11-2010- Իսրայելը պետք է ներողություն խնդրի Թուրքիայից և փոխհատուցում խնդրի «Ազատության տորմիղի» միջադեպի ժամանակ սպանված թուրքերի ընտանիքներին: Այս մասին է գրում իսրայելական Haaretz հեղինակավոր պարբերականը` անդրադառնալով վերջին շրջանում թուրք-իսրայելական հարաբերություններում նկատվող լարվածությանը և Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի` Իսրայելին Թուրքիայի համար «սպառնալիք ներկայացնող երկրների» ցանկում ընդգրկելու որոշմանը:«Իսրայելի համար դժբախտություն չի լինի, եթե իր վշտակցությունը հայտնի թուրք քաղաքացիների մահվան առնչությամբ և խորհրդանշական փոխհատուցում վճարի նրանց ընտանիքներին»,- «Թուրքիան Իսրայելի թշնամին չէ» վերնագրով հոդվածում գրում է իսրայելական պարբերականը` նշելով, որ Թուրքիայի ԱԱԽ-ի կողմից Իսրայելի առնչությամբ ընդունած որոշումը լուրջ հետևանքներ է ունենալու:
«Շատ լուրջ և մտահոգիչ վիճակ է առաջ եկել, քանի որ ժամանակին Թուրքիայի բարեկամ ու ռազմավարական գործընկեր Իսրայելն առաջին անգամ հայտնվում է Թուրքիայի համար «սպառնալիք ներկայացնող երկրների» ցանկում»,- գրում է Haaretz-ը` կոչ անելով Թել Ավիվին անել հնարավորինը` թուրք-իսրայելական հարաբերությունները վերակենդանացնելու համար:
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 31-ին Գազա ուղևորվող «Ազատության տորմիղի» և իսրայելական բանակի զինվորների միջև տեղի ունեցած միջադեպի ժամանակ սպանվել էր 9 մարդ, որոնք բոլորն ազգությամբ թուրքեր էին: Այդ դեպքից հետո պաշտոնական Անկարան բազմիցս հայտարարել է, որ քանի դեռ Թել Ավիվը ներողություն չի խնդրել և փոխհատուցում չի վճարել, թուրք-իսրայելական հարաբերությունները շարունակելու են վատթարանալ:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment