Wednesday, November 3, 2010

Ստեփանակերտը համաձայնեց վերադարձնել ադրբեջանցի զինծառայողների դիակները

Diplomat.am. 3-11-2010- Ռազմագերիների, անհետ կորածների եւ պատանդների հարցերով ԼՂՀ պետական հանձնաժողովն այսօր տեղեկացրել է, որ Արցախի իշխանությունները, մեկ անգամ եւս հանդես բերելով բարի կամք եւ առաջնորդվելով միջազգային մարդասիրական նորմերով, պատրաստակամություն են հայտնում վերադարձնել ադրբեջանցի զինծառայողների դիակները եւ հույս հայտնում, որ Ադրբեջանը եւս կվերադարձնի հայ ռազմագերիների եւ 72- ամյա հայ բնակչի դիակը:
Ի դեպ՝ Արցախի հանրային հեռուսատեսությանը ԼՂՀ պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչութայն բանակից հայտնել են, որ այսօր Կարմիր խաչի միջազգային կազմակերպության Արցախի ներկայացուցչության տնօրեն Սոֆի Պագսլին հանդիպել է պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի հետ եւ քննարկել շփման գծում հակառակորդի սանձազերծած դիվերսիոն գործողության արդյունքում սպանված ադրբեջանցի երկու զինվորների դիակների վերադարձման հետ կապված հարցերը:

No comments: