Tuesday, November 30, 2010

Էրդողանին շնորհվել է «Կադդաֆիի անվան մարդու իրավունքների պարգևը»

Aysor.am. 30-11-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանին Լիբիայի նախագահ Մուամար Կադդաֆիի կողմից շնորհվել է «Կադդաֆիի անվան մարդու իրավունքների պարգևը»:
Էրդողանը, ով լիբիացի առաջնորդի հրավերով գտնվում է Տրիպոլիում, իր խորին երախտագիտությունն է հայտնել պարգևի համար:
Ինչպես հաղորդում է «Թրենդ»-ը, վկայակոչելով «Անադոլու»-ին, Թուրքիայի վարչապետը նշել է, որ այս պարգևն էլ ավելի կամրապնդի Թուրքիայի և Լիբիայի միջև հարաբերությունները, որոնք նա «եղաբայրական երկրներ» է անվանել:

No comments: