Diplomat.am. 30-11-2010- Նոյեմբերի 29-ին Ադրբեջանի նախագահը ելույթ ունենալով 4-րդ գումարման Միլլի Մեջլիսի առաջին նիստում հայտարարել է , որ գլխավոր խնդիրը, որը կանգնած է երկրի առջև՝ դա հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտությունն է։ «Մենք այդ ուղությամբ մեծ ջանքեր ենք գործադրում, որպեսզի հարցը շուտ գտնի արդարացի լուծում՝ միջազգային իրավունքի նորմերի շրջանակներում։ Մինսկի խումբը գործում է արդեն տասնութ տարի, բայց անարդյունք։ Արդյունքը կլինի այն ժամանակ, երբ ադրբեջանական հողերը կազատվեն։ Բանակցությունների ակտիվացումը կամ էլ նրանց զարգացումը դրական ուղղությամբ՝ չեն կարող արդյունք համարվել։ Մենք ցանկանում ենք արդյունք տեսնել։
Մենք հասկանում ենք, որ խոշոր պետությունները տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն են ուզում, ցանկանում են, որպեսզի պատերազմ չլինի։ Մենք էլ ենք նույնը ցանկանում։ Բայց դա չի նշանակում, որ տվյալ հարցը պետք է մնա «սառեցված» վիճակում։
Ես մեկ անգամ ևս ուզում ասել, որ Ադրբեջանը ոչ մի քայլ ետ չի կանգնի այդ սկզբունքային դիրքորոշումից։ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը երբեք չի եղել ու չի լինի բանակցությունների թեմա։ Ադրբեջանական պետությունը երբեք անկախություն չի տա Լեռնային Ղարաբաղին, որը հանդիսանում է նրա պատմական հողերը։ Դա անհնարին է» :

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment