Monday, November 8, 2010

ԼՂՀ ԱԺ պատգամավոր. Ալիևը՝ որպես քաղաքական դիվերսանտ կամ չարիք ադրբեջանական ձևով

Panorama.am. 8-11-2010- «Ես բազմիցս առիթ եմ ունեցել նշելու, որ Իլհամ Ալիևը խնդիր է դառնում ողջ Կովկասի համար: Փաստորեն նման անհավասարակշիռ, հոգեբանորեն ոչ ադեկվատ անձնավորությունը առաջին հերթին չարիք է իր ժողովրդի համար և իր երկրի համար, և երկրորդ, միտում կա, որ նա կարող է չարքի դառնալ ամբողջ Կովկասյան, մերձավորարևելյան տարածաշրջանի համար»,- անդրադառնալով այն փաստին, որ Ադրբեջանին հանձնված դիվերսանտների՝ Ադրբեջանում տեղի ունեցած թաղման արարողութունը պաշտոնական մակարդակով է անցել, ինչին մասնակցել է նաև այդ երկրի նախագահը՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը:
Նրա խոսքերով՝ դիվերսիա արտոնող անձնավորությանը չի կարող համարվել քաղաքական ղեկավար, նա առնվազն կարող քաղաքական դիվերսանտ:
Հիշեցնենք, որ Արցախի իշխանությունները, հերթական անգամ հանդես բերելով բարի կամքի դրսևորում և առաջնորդվելով միջազգային մարդասիրական նորմերով, նոյեմբերի 6-ին, տեղական ժամանակով ժամը 15:15-ին, Աղդամի ուղղությամբ Բաշ Քարվենդ գյուղի մերձակայքում, ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի վրա կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Ստեփանակերտի գրասենյակի միջնորդությամբ վերադարձրել են ադրբեջանցի երկու զինծառայողների` Մուբարիզ Իբրահիմովի և Ֆարիդ Ահմեդովի դիակները:
Ադրբեջանցի դիվերսանտներ Մուբարիզ Իբրահիմովը և Ֆարիդ Ահմեդովը սպանվել էին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում դիվերսիոն գործողություններ իրականացնելու ժամանակ` առաջինը` հունիսի 18-ին (Չայլուի ուղղությամբ իրականացված հատուկ օպերացիայի ժամանակ) իսկ երկրորդը`սեպտեմբերի 4-ին (Ջրաբերդ բնակավայրից 2 կմ դեպի հյուսիս-արևելք իրականացված դիվերսիոն գործողության ընթացքում): Ի դեպ, Մուբարիզ Իբրահիմովն Ադրբեջանի ազգային հերոս է:

No comments: