Monday, November 8, 2010

Ադրբեջանը Հայաստանին է հանձնելու անհետ կորած հայաստանցու

Tert.am. 8-11-2010- Առաջիկա օրերին Ադրբեջանը Հայաստանին է հանձնելու ՀՀ մի քաղաքացու, ով տեւական ժամանակ անհետ կորած էր համարվում: Այդ մասին NEWS.am-ին հայտնի է դարձել իր աղբյուրներից:
Այս կապակցությամբ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հաղորդակցման ծրագրերի ղեկավար Աշոտ Աստաբացյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է, թե Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն Ադրբեջանի իշխանություններից տեղեկություն է ստացել հայ քաղաքացիական անձի մասին, ով գտնվում է Ադրբեջանում: ԿԽՄԿ ներկայացուցիչները նոյեմբերի 5-ին այցելել են նրան:
Հարցին, ե՞րբ է նախատեսված նրա հանձնումը հայկական կողմին, Աստաբացյանը պատասխանեց, որ Կարմիր Խաչին առայժմ չեն դիմել նման գործընթաց կազմակերպելու ուղղությամբ, եւ եթե դիմում լինի, իրենք պատրաստակամությամբ կաջակցեն անձի տեղափոխմանը Հայաստան:
Նշենք, որ մինչ այս, ադրբեջանական պաշտոնական շրջանակները տեղեկացնում էին 6 հայ ռազմագերիների եւ 5 անձից բաղկացած մի ընտանիքի մասին, ովքեր գտնվում են Ադրբեջանում:

No comments: