Monday, November 22, 2010

Բարաք Օբամա. «Թուրքիան կօգնի ամրապնդել ԵՄ-ն»

Diplomat.am . 22-11-2010- «Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին կնպաստի ԵՄ-ի հիմքի ամրապնդմանը», -հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իտալական La Republica թերթին տրված հարցազրույցում:
Նրա խոսքերով, պետք է օգուտ տեսնել ցեղային, կրոնական և մշակութային բազմազանության մեջ: Ուշադրություն դարձնելով այն բանի վրա, որ էթնիկական բազմազանությունները, ավանդույթները և հավատքները միայն օգտակար կլինեն Եվրոպայի համար, Օբաման ընդգծել է, որ Թուրքիայի անդամակցությունը կնպաստի Եվրոպայի հիմքի ամրապնդմանն ու ընդլայնմանը:
Օբաման, մասնավորապես, հայտարարել է. «Մենք համոզված ենք, որ Թուրքիան մեծ ավանդ է ներդնում ԵՄ, իսկ դա նրա համար միայն օգտակար է»:

No comments: